Պրեմիեր Լիգայի 12-րդ տուրի առայժմ ամենադրամատիկ և գոլառատ հանդիպումը կայացավ «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Վեստ Հեմ Յունայթեդին»։
Սկզբունքային և անզիջում պայքարում հաղթանակ տարան դաշտի տերերը, ովքեր խաղի ընթացքում երկու անգամ հետ էին հաշվի մեջ։ «Տոտտենհեմից» դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պրեմիեր Լիգայի իր առաջին մեկնարկային խաղն անցկացնող Հարի Վինկսը։ «Վեստ Հեմից» էլ իր հերթական գոլը խփեց Մայքլ Անտոնիոն, իսկ 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Մանուել Լանսինին։
Այս հաղթանակից հետո Մաուրիսիո Պոչետինոյի թիմը՝ վաստկած 24 միավորով կպահպանի 5-րդ հորիզոնականը։
Գոլեր․ Անտոնիո՝ 24ր, Վինկս՝ 51ր, Լանսինի՝ 68ր (11մ), Քեյն՝ 89ր, 90ր (11մ)։