Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 13-րդ հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։
Լոնդոնյան ակումբը ջախջախիչ հաղթանակ տարավ սեփական հարկի տակ։ Դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկական գոլ էլ խփեցին Հին Մին Սոնը և Քրիստիան Էրիկսենը։ «Ստոկ Սիթիից» գոլի և ինքնագոլի հեղինակ դարձավ Ռայան Շոուքրոսը։
Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը»՝ վաստակած 28 միավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական։
Գոլեր․ Շոուքրոս՝ 21ր (ինքն․), Սոն՝ 53ր, Քեյն՝ 54ր, 65ր, Էրիկսեն՝ 74ր։