«Քուինս Պարկ Ռեյնջերսի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Ժուլիո Սեզարը վարձավճարով տեղափոխվեց «Տորոնտո»:
Ոչ ամռանը, և ոչ հունվարին Սեզարին չհաջողվեց լքել ՔՊՌ-ն, չնայած, որ «ռեյնջերները» պատրաստ էին առանց որևէ գումարի բաց թողնել իրենց ֆուտբոլիստին:
Տրանսֆերի կայացմանը խոչընդոտում էր Սեզարի աշխատավարձը, որը դարպասապահի համար աշխարհում ամենաբարձրներից է համարվում:
Սեզարը, ով Անգլիա էր տեղափոխվել 2012թ-ի օգոստոսին, մինչև մրցաշրջանի ավարտը կխաղա ՄԼՍ-ում հանդես եկող «Տորոնտոյում»: Ավելացնենք, որ Սեզարի նոր ակումբին արդեն միացել է «Տոտտենհեմի» հարձակվող Ջերմեյն Դեֆոն: