«Ցրվենա Զվեզդան» պաշտոնապես հաստատել է, որ ընդունել է՝ իր կիսապաշտպան Մարկո Գրուիչին 7 մլն եվրոյով (5.1 մլն ֆունտ) վաճառելու «Լիվերպուլի» առաջարկը։
19-ամյա սերբի համար իրենց առաջարկներն էին ներկայացներ նաև «Անդերլեխտը» (1.5 մլն ֆունտ) և «Շտուտգարտը» (3.7 մլն ֆունտ), սակայն Բելգրադի ակումբի համար ամենից շահավետ էր «կարմիրների» առաջարկը։
Այս գործարքը պաշտոնապես կկայանա հունվարի 1-ին, երբ բացվի ձմեռային տրանսֆերային պատուհանը։ Մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը Գրուիչը վարձավճարով կշարունակի խաղալ «Ցրվենա Զվեզդայում»։ Sky Sports