• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Փոլ Ինս. «Թոմն ավելի լավ է մնա «Բլեքպուլում», քան նստի «Յունայթեդի» կամ «Լիվերպուլի» պահեստային նստարանին»

Փոլ և Թոմ ԻնսԱնգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Փոլ Ինսը կարծում է, որ իմաստ չունի իր որդու տեղափոխությունը «Լիվերպուլ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ», եթե նա այնտեղ պետք է նստի պահեստայինների նստարանին:

2011 թվականի ամռանը Թոմը տեղափոխվեց «Բլեքպուլ» «Լիվերպուլից»: Այնտեղ նա խաղային պրակտիկա է ձեռք բերել և այժմ դարձել է Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբների ցանկալի ֆուտբոլիստը:

Փոլ Ինսը նախկինում խաղացել է «Լիվերպուլի» և «Յունայթեդի» կազմում: Նա համոզված է, որ Թոմը պատրաստ է բարձրակարգ ակումբում հանդես գալու, սակայն նա պետք է լավ մտածի ընտրություն կատարելուց առաջ:

-Շատերն են խոսում այն մասին, թե նա տեղափոխվում է «Լիվերպուլ»: Բայց ոչ ես, ոչ էլ Թոմը երբեք նման բան չենք ասել:

Կարծում եմ` նա պատրաստ է Պրեմիեր Լիգա տեղափոխվելու և այնտեղ խաղալու համար: Բայց իմաստ չկա այնտեղ մեկնելու, եթե Թոմը ֆուտբոլ չի խաղալու: Դա կխանգարի նրա կարիերային:

Օրինակ եթե մենք վերցնենք «Լիվերպուլը», «Յունայթեդն» ու «Բարսելոնան», ապա այդպիսի ակումբ տեղափոխվելը հիմարություն է: Ավելի լավ է մնալ «Բլեքպուլում» և խաղալ ամեն շաբաթ,- ասել է Փոլը: Sky Sports