Պրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆն» ավարտին է հասցրել «Կոպենհագենի» և Դանիայի ազգային հավաքականի հարձակվող Անդրեաս Կորնելիուսի տեղափոխությունը:
Ինչպես հայտնի է, անցած շաբաթ «Քարդիֆը» համաձայնեցրեց Դանիայի բարձրագույն առաջնության լավագույն ռմբարկուի տրանսֆերային արժեքը: Որոշ աղբյուրների հաղորդմամբ, ուելսյան ակումբը Կորնելիուսի համար 7.5 մլն ֆունտ է վճարել:
Այսօր բուժզննում անցնելուց հետո 20-ամյա հարձակվողը 5 տարվա պայմանագիր է ստորագրել «Քարդիֆի» հետ: