«Քարդիֆի» մալազիացի սեփականատեր Վինսենտ Տանը խոստացել է գլխավոր մարզիչ Մալկի Մակեյին 25 մլն ֆունտ տրամադրել Պրեմիեր Լիգային նախապատրաստվելու համար:
Երեկ կայացած «Չարլթոնի» հետ խաղում ոչ-ոքի խաղալով՝ «Քարդիֆը» նվաճեց Պրեմիեր Լիգայի ուղեգիր: Ուելսյան ակումբի սեփականատերը հասկանում է, որ Պրեմիեր Լիգայում հանդես գալու համար թիմը պետք է համալրվի:
-Մենք պետք է ուժեղացնենք կազմը և պետք է որոշակի գումար ծախսենք: Հնարավոր է 20-25 մլն: Ուրիշները հսկայական գումարներ են ծախսում և հաջողության չեն հասնում, այդ իսկ պատճառով կփորձենք գիտակցաբար գումար ծախսել,- հայտնել է Տանը: BBC