«Լիվերպուլի» լեգենդ Քենի Դալգլիշը համաձայնվել է աշխատանքի անցնել ակումբի տնօրենների խորհրդում:
Ընդամենը 16 ամիս առաջ Դալգլիշը հեռացվեց «կարմիրների» գլխավոր մարզչի պաշտոնից: Այդ պահից անընդհատ խոսվում էր, որ ակումբի ամերիկացի սեփականատեր Ջոն Հենրին ցանկանում է «Էնֆիլդ» վերադարձնել խարզիմատիկ անհատականությանը, ով 13 տարի պաշտպանել է «կարմիրների» գույները:
Այժմ, ինչպես հաղորդում է The Guardian-ը, գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսի և 62-ամյա գործադիր տնօրեն Յան Էյրի հետ խոսելուց հետո Դալգլիշը որոշել է միանալ «Լիվերպուլի» ղեկավարական անձնակազմին:
-Ես մեծ ուրախությամբ եմ ընդունել այս որոշում և հուսով եմ, որ օգուտ կբերեմ ակումբին: «Լիվերպուլը» շատ բան է տվել ինձ և իմ ընտանիքին,- հայտնել է Դալգլիշը: