«Քուինս Պարկ Ռեյնջերսը» պաշտոնապես հայտնել է «Անժիի» կենտրոնական պաշտպան Քրիստոֆեր Սամբային ձեռք բերելու մասին: Տրանսֆերային արժեքը կազմել է 12.5 մլն ֆունտ:
Այս տրանսֆերը ռեկորդային է ակումբի պատմության մեջ: Սամբան կնքել է պայմանագիր 4.5 տարի ժամկետով և ըստ շշուկների՝ ստանալու է շաբաթական 100 հազար ֆունտ:
28-ամյա պաշտպանը, որն իր նոր ակումբում խաղալու 5 համարի մարզաշապիկով, Պրեմիեր Լիգայում հանդես գալու հարուստ փորձ ունի: Նա ուղիղ 1 տարի առաջ է լքել «Բլեքբեռնը»:
«Անժին» չէր ցանկանում վաճառել իր պաշտպանին, սակայն «ՔՊՌ»-ն ակտիվացրեց Քրիսի պայմանագրի՝ վաճառքի հետ կապված կետը և ուղղակիորեն համաձայնության եկավ Սամբայի հետ: