«Քուինս Պարկ Ռեյնջերսը» կարող է ամեն դեպքում ձեռք բերել «Վեստ Բրոմվիչի» հարձակվող Պիտեր Օդեմվինգիեին, եթե նրա փոխարեն առաջարկի նիգերիացի Ջունիոր Հոյլետտին:
Ավելի վաղ հունվարին «ՔՊՌ»-ն առաջարկել էր 2.5 և 3 մլն ֆունտ 31-ամյա Օդեմվինգիեի համար, սակայն երկու առաջարկներն էլ մերժվել էին, չնայած որ անձամբ ֆուտբոլիստը ցանկություն ուներ տեղափոխվել «Լոֆտուս Ռոուդ»:
Birmingham Mail-ի փոխանցմամբ հարցը կարող է լուծվել, եթե «ՔՊՌ»-ը «Վեստ Բրոմվիչին» գումարի հետ առաջարկի նաև 22-ամյա վինգեր Ջունիոր Հոյլետտին, որն այս պահին խաղային պրակտիկա չունի Հարի Ռեդնապի թիմում:
Խնդիր կարող է առաջանալ միայն այն դեպքում, եթե Հոյլետտը պահանջի պահպանել իր ընթացիկ աշխատավարձը: Ջունիորը ստանում է 39 հազար ֆունտով ավելի, քան Օդեմվինգիեն ստանում է շաբաթական «Վեստ Բրոմվիչում»: