«Քուինս Պարկ Ռեյնջերսի» նախագահ Թոնի Ֆերնանդեսը հայտնել է, որ ակումբը 15 մլն վարկը վերցրել է նոր մարզադաշտի համար:
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «ռեյնջերները» Հոնկոնգի «Barclays» բանկից 15 մլն ֆունտ վարկ են վերցրել:
-«ՔՊՌ»-ն վարկը վերցրել է նոր մարզադաշտի համար: Հուսով եմ մոտակա երկու շաբաթում մենք լավ նորություն կունենանք: Աշխատանքները սկսվում են: Մարզադաշտի մասին առայժմ նոր բան չեմ կարող ասել,- թվիթերյան իր էջում գրել է Ֆերնանդեսը:
Ավելացնենք, որ «Լոֆտուս Ռոուդը», որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «ՔՊՌ»-ն, տեղավորում է ընդամենը 18.5 հզր երկրպագու: