Ինչպես հայտնում է The Sun-ը, «Քուինս Պարկ Ռեյնջերս»-ը պատրաստվում է ձեռք բերել Նիկոլա Անելկային:
33-ամյա Անելկան ոչ մի կերպ չկարողացավ հարմարվել «Շանհայ Շենհուայ»-ում, ուր նա տեղափոխվել էր անցած մրցաշրջանում: Ֆրանսիացին ցանկանում է լքել Ասիան և իր համար նոր ակումբ գտնել Պրեմիեր Լիգայում:
Անելկայի համար առավել ցանկալի է համարվում իր նախկին ակումբ «Լիվերպուլ»-ը: Սակայն «կարմիրներ»-ը պատրաստ չեն վճարել այնքան գումար, որքան նա վաստակում է ներկայիս ակումբում (շաբաթական 250 հզր ֆունտ): Այդ գումարը պատրաստ է վճարել «ՔՊՌ»-ն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Անելկային իր թիմում տեսնելու ցանկություն էր հայտնել նաև «Վեստ Հեմ Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Սեմ Ելլարդայսը: