Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի «Լոֆտուս Ռոուդ» մարզադաշտում, ուր «Քուինս Պարկ Ռեյնջերսը» հյուրընկալել էր «Ստոկ Սիթիին»:
Հարի Ռեդնապի սաները ծանր խաղում կարողացան մեկ միավոր վաստակել: Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին գլխի հարվածով բացեց Բիրամ Դիուֆը: Առաջին խաղակեսի վերջնամասում դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Գոլի հեղինակ դարձավ Սթիվեն Կոլկերը: Թիմերը մեկական գոլով փոխանակվեցին նաև երկրորդ խաղակեսում: Պիտեր Քարուչի գոլին 89-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխաեց Նիկո Կրանչարը:
Գոլեր. Դիուֆ՝ 11ր, Կոլկեր՝ 42ր, Քրաուչ՝ 51ր, Կրանչար՝ 88ր: