ԱՄՆ-ում ընթացող International Champions Cup ընկերական մրցաշարի B խմբում այսօր հանդիպել էին հունական «Օլիմպիակոսը» և Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի արդյունքով (2:2) և հաղթողը պարզ դարձավ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: Նշենք, որ մեր հայրենակից Գևորգ Ղազարյանը կատարեց մեկ գոլային փոխանցում և անվրեպ իրացրեց 11-մետրանոցը:
Գոլեր. Յովետիչ՝ 34ր, Դիամանտակոս՝ 36ր, 66ր, Կոլարով՝ 53ր (11մ):