«Լիվերպուլի» նախկին հարձակվող Մայքլ Օուենը կարծում է, որ «կարմիրների» փլեյմեյքեր Ռոբերտո Ֆիրմինոյին չի բավականացնում կայունությունը։
24-ամյա բրազիլիացին, ով նախորդ ամառ է միացել «Լիվերպուլին», վերջին շաբաթների ընթացքում հասել է նկատելի առաջընթացի, ինչի շնորհիվ Յուրգեն Կլոպը նրան տեղափոխել է հարձակման գիծ։
2016 թվականին Ֆիրմինոն Պրեմիեր Լիգայում դարձել է 6 գոլի հեղինակ և կատարել է երեք գոլային փոխանցում, սակայն Օուենը ցանկանում է, որ Ռոբերտոն պահի խաղի այդ մակարդակը։
-Ես նրա մասին անորոշ կարծիք ունեմ։ Նա այս պահին լավ է խաղում, հնարավոր է, յուրաքանչյուր հինգ-վեցերորդ խաղում։ Նա հեշտությամբ է կորցնում գնդակը, և ես նրա խաղում ագրեսիա չեմ տեսնում։
Լսե՛ք, եթե ես խաղի ընթացքում կորցնեմ գնդակը, ապա ես դա չեմ հանի իմ մտքից հաջորդ 10 րոպեի ընթացքում։ Գնդակը պետք է արժևորել, սակայն այս պահին ես դա չեմ տեսնում Ֆիրմինոյի խաղում։ Նա շատ հեշտ է կորցնում գնդակը, և թվում է, որ նա մտածում է․ «Է՜հ, լավ, դա նորմալ է»։
Վերջին շրջանում նա վատ չի խաղում։ Սակայն «Լիվերպուլի» ֆուտբոլիստը պետք է ամեն շաբաթ այդպես խաղա։ Կարելի է 5-6 խաղից մեկը վատ անցկացնել, սակայն այժմ նա մեկն է լավ խաղում։ Նա լավ որակներ ունի, և մենք դա պետք է միշտ տեսնենք,- ասել է Օոուենը։ BT Sport