«Վեստ Հեմի» դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին քննադատել է իր ակումբին՝ մրցաշրջանի մեկնարկից առաջ իրեն 1-ին համարի կարգավիճակից զրկելու համար։
Ֆաբիանսկուն անցյալ հինգշաբթի ասացին, որ նա այլևս չի լինի «Վեստ Հեմի» հիմնական դարպասապահը: Այժմ «մրճահարները» ավելի շատ վստահում են Ալֆոնս Արեոլին:
Շաբաթ օրը «Բորնմուտի» դեմ խաղը (1:1) անցկացնելով պահեստայինների նստարանին, 38 ամյա լեհը քննադատել է «Վեստ Հեմին» իր նկատմամբ նման վերաբերմունքի համար:
«Ես ծանր ընդունեցի այդ լուրը: Դա մեծ ցնցում էր: Ստացված տեղեկատվությունը ինձ զայրացրեց: Հոգեպես ես պատրաստ չէի դրան: Տարօրինակ զգացողություն կար այս իրավիճակից»:
«Դուք երևի կարող եք հասկանալ իմ ցավը, ես միայն կասեմ, որ ակումբի, մարզչական շտաբի և գլխավոր մարզչի հետ իմ աշխատանքի շնորհիվ ես արժանի էի տեսնելու այս իրավիճակը բոլորովին այլ կերպ»:
«Ես արժանի էի, որ ինձ շատ ավելի լավ վերաբերվեին այս կոնկրետ իրավիճակում», – Ֆաբիանսկու խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Բացի այդ, Ֆաբիանսկին 176 հանդիպում է անցկացրել «Վեստ Հեմի» կազմում 2018 թվականին «Սուոնսիից» 7 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո: