«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆաբինյոն խոստովանել է, որ իր համար դժվար է բացատրել այս մրցաշրջանում իր վատ մարզավիճակը։
Երկար ժամանակ Ֆաբինյոն իր դիրքում համարվում էր աշխարհի լավագույններից մեկը, սակայն այս մրցաշրջանում 29 ամյա բրազիլացին այնքան էլ լավը չէ։
Վերջին շաբաթների ընթացքում Ֆաբինյոն նույնիսկ իր տեղը զիջել էր երիտասարդ Ստեֆան Բայետիչին։ «Մոնակոյի» նախկին խաղացողը դժվարանում է բացատրել իր անկման պատճառը, սակայն դրանում ոչ մի տարօրինակ բան չի տեսնում։
«Դա մի փոքր դժվար է բացատրել, բայց երբեմն դա տեղի է ունենում ֆուտբոլում, ես պարզապես ուրախ եմ, որ թիմը շատ լավ է շարունակում վերաբերվել ինձ, չնայած իմ ցույց տված դժգույն խաղին»:
«Ես ավելի լավ մրցաշրջաններ եմ անցկացրել «Լիվերպուլում»: Միգուցե ես այս պահին իմ լավագույն մարզավիճակում չեմ և չեմ խաղում այն ֆուտբոլը, որը սպասում են բոլորը, բայց դա նորմալ է: Ֆուտբոլում դու միշտ փորձում ես լինել լավագույնը՝ ֆիզիկապես և հոգեպես:» – Ֆաբինյոյի խոսքերն է մեջբերում Sky sports-ը։