«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին հայտնել է, որ ծանր վնասվածքից հետո իր ապաքինումը հասել է վերջնական փուլին: 21-ամյա իտալացին ստացած վնասվածքի պատճառով վիրահատվել էր: Այս կորուստը «կարմիրներին» մինչև ձմեռային տրանսֆերային պատուհան թողեց միայն մեկ մաքուր հարձակվողով: Ֆաբիոն հուսով է, որ այս ամսվա վերջին արդեն կկարողանա միանալ թիմակիցներին:
-Այժմ ես ինձ ավելի լավ եմ զգում: Դեկտեմբերի 26-ին կկարողանամ միանալ «Լիվերպուլին»,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բորինին: