«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին ուսի վնասվածքից հետո այսօր անցկացնելու է իր առաջին լիարժեք մարզումը :
Բորինին «Էնֆիլդ» է տեղափոխվել անցած ամռանը «Ռոմայից» 10.5 մլն ֆունտով: Ընթացիկ մրցաշրջանն այնքան էլ հաջող չի դասավորվում ֆուտբոլիստի համար: Շարք վերադառնալով ոտքի կոտրվածքից հետո՝ արդեն փետրվարին Ֆաբիոն վնասեց ուսը:
Մինչդեռ այժմ 22-ամյա իտալացին, ով 16 խաղերում ընդամենը մեկ գոլի հեղինակ է դարձել, առողջական բոլոր խնդիրները լուծել է և միացել ընդհանուր թիմին:
«Այսօր իմ առաջին մարզումն է վնասվածքից հետո«,- ուրախ հայտնել է Բորինին թվիթերյան իր էջում:
Ավելացնենք, որ Ֆաբիոյի վերադարձը շատ կարևոր նորություն է «Լիվերպուլի» համար, քանի որ թիմի լավագույն ռմբարկու Լուիս Սուարեսն ամենայն հավանականությամբ կորակազրկվի: