«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ «Էնֆիլդից», չնայած ոչ հաջող մեկնարկային մրցաշրջանին:
«Կարմիրները» 22-ամյա իտալացուն ձեռք բերելու համար ոչ քիչ գումար ծախսեցին, սակայն վերջինս մասնակցել է Պրեմիր Լիգայի ընդամենը ինը խաղի: Իր անվստահ խաղը ուղեկցվեց երկու վնասվածքով:
Որոշ ժամանակ առաջ լուրեր հայտնվեցին, որ Ֆաբիոն ամռանը կհեռանա «Լիվերպուլից», սակայն հարձակվողը չի պատրաստվում փոխել ակումբը:
-Սա դժվար մրցաշրջան էր: Սակայն այդպիսի բան բոլորի հետ է պատահում: Չեմ կարող ասել թե ամբողջ մրցաշրջանն էր անհաջող: Ինչ վերաբերվում է իմ ապագային, ապա ես կմնամ «Լիվերպուլում»: Չէ որ ես պետք է ապացուցեմ, որ կարող եմ խաղալ այստեղ,- Rete Sport-ին տված հարցազրույցում ասել է Բորինին: