«Էվերթոնի» կիսապաշտպան Մարուան Ֆելայնիի պայմանագիրն ունի ֆիքսված արժեք: Ֆուտբոլիստին կարող են գնել ավելի քան 22 մլն ֆունտով:
Ինչպես հավաստիացնում է BBC-ն, նման պայմանի առկայությունը ավելի է մեծացնում հնարավորությունը, որ բելգիացին շատ շուտով կլքի «Գուդիսոն Պարկը»:
Ֆելայնիի տրանսֆերային հստակ արժեքը ոչ մեկը չգիտի, սակայն որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ այն 22 մլն է:
Ֆելայնին հիանալի մրցաշրջան է անցկացնում` խփելով արդեն 9 գնդակ: Նա «Էվերթոնի» հետ նոր պայմանագիրը կնքել է 2011-ի նոյեմբերին:
Հիշեցնենք, որ Դեմբա Բան իր պայմանագրի մեջ նույնպես ուներ նման կետ: Հենց դրանից էլ օգտվեցին «ազնվականները» և առանց «կաչաղակների» պատասխանին սպասելու` միանգամից կապ հաստատեցին Բայի հետ և գնեցին ֆուտբոլիստին 7 մլն ֆունտով: