«Յուվենտուսի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոն խոստովանել է, որ տեղյակ չէ, որ «Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է իրենով:
Ներկա պահին լուրեր են շրջանառվում` «քաղաքայինների» հարձակվող Կառլոս Տևեսի Իտալիայի չեմպիոնի կազմ տեղափոխության մասին: Հնարավոր է, որ գործարքի մի մաս կազմի 29-ամյա Մելոն:
Սակայն բրազիլացին, ով վերջին մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Գալաթասարայում», դեռևս չի որոշել իր ապագան:
-Եթե անկեղծ լինեմ, ես ոչինչ չգիտեմ կապված «Մանչեսթեր Սիթիի» հետաքրքրության մասին: Հիմա ես մի քանի օր ունեմ հանգստյան համար, քանի որ մրցաշրջանը բավական ծանր ստացվեց, ցանկանում եմ վայելել այս օրերը:
Այս շաբաթը կլինի որոշիչ, ես կխոսեմ իմ գործակալի հետ և միայն դրանից հետո որոշում կկայացնեմ,- Մելոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: