«Կրիստալ Փելեսը» իր գլխավոր մարզչի պաշտոնում տեսնում է «Ֆեյենորդի» մարզիչին՝ Արնե Սլոթին:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս «արծիվները» հրաժեշտ տվեցին Պատրիկ Վիեյրային՝ իրենց նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնին նշանակելով մինչև մրցաշրջանի ավարտը։
Այնուամենայնիվ, Հոջսոնի վերադարձը «արծիվները» դիտարկում են որպես ժամանակավոր, և լոնդոնյան ակումբը կփորձի այս ամառ այլ մարզիչ գտնել:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Փելեսի» մարզական տնօրեն Դուգի Ֆրիդմանը արդեն կապ է հաստատել 44 ամյա Սլոտի հետ, ով այժմ «Ֆեյենորդին» տանում է Էրդիվիզիայի չեմպիոնի կոչմանը:
Այնուամենայնիվ, «Փելեսը» Պրեմիեր լիգայում Սլոտի համար միակ տարբերակը չէ: Արնեի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև «Տոտտենհեմը» և «Վեստ Հեմը»:
Հունվարի սկզբին «Լիդսը» նույնպես փորձեց հրավիրել Սլոտին, սակայն «Ֆեյենորդի» կողմից պահանջված 5 միլիոն ֆունտը չէր համապատասխանում «Լիդսի» պատկերացումներին: