«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը խոստովանել է, որ երբեք 35 մլն ֆունտ չէր վճարի Էնդի Քերոլի համար:
Այսօր Ֆերգյուսոնի սաները կմրցեն «Վեստ Հեմի» հետ, որտեղ վարձավճարով հանդես է գալիս «Լիվերպուլի» հարձակվող Էնդի Քերոլը: «Կարմիրները» Քերոլի համար «Նյուքասլին» վճարել են 35 մլն ֆունտ, ինչը երկար ժամանակ քննարկվեց Մառախլապատ Ալբիոնում:
Սէր Ալեքսը կարծում է, որ Էնդին կարող է խնդիրներ ստեղծել «Յունայթեդի» պաշտպանների համար, սակայն միաժամանակ հասկացրել է, որ «Լիվերպուլի» վճարած գումարը բավականին շատ է: Ֆերգյուսոնի խոսքերով նա երբեք այդպիսի տրանսֆեր չէր անի:
-Իհարկե, ես այդպիսի ֆուտբոլիստի հետ այդ գումարով պայմանագիր չէի ստորագրի: Մենք շեշտը դնում ենք երիտասարդ ֆուտբոլիստների վրա, որոնց այդքան շատ չենք վճարում,- ասել է Սէր Ալեքսը: The Independent