«Հանքափորներ»-ի բրազիլիացի կիսապշտպան Ֆերնանդո Լուիս Ռոսան (Ֆերնանդինյո) խոստովանել է, որ հունվարին հնարավոր է փորձի Պրեմիեր Լիգայում իր համար թիմ գտնել: «Սթեմֆորդ Բրիջ»-ում կայանալիք խաղը 27-ամյա բրազիլիացին կօգտագործի աչքի ընկնելու և իր երազանքը ավելի իրական դարձնելու համար:
– Եթե ինձ հնարավորություն ընձեռվի հանդես գալ Պրեմիեր Լիգայում, իմ խաղամակարդակը ավելի կբարձրանա: Համոզված եմ, որ իմ լավագույն որակների դրսևորելու դեպքում կարող եմ դառնալ Պրեմիեր Լիգայի ակումբերի համար պահանջված ֆուտբոլիստ: Ինձ շատ է դուր գալիս Անգլիան, այն գեղեցիկ երկիր է: Եթե ես կարողանամ տեղափոխվել Անգլիա, դա լավ կլինի և՛ իմ, և՛ իմ ընտանիքի համար: Sky Sports