Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն ցանկություն է հայտնել՝ շարունակելու կարիերան «Մանչեսթեր Սիթիում»:
Վերջերս «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հաստատեց, որ հետաքրքրված է 28-ամյա բրազիլացու ծառայություններով: Անձամբ Ֆերնանդինյոն նույնպես ցանկանում է այդ տեղափոխությունը:
-Վստահ եմ, որ «Սիթի» տեղափոխվելը կավելացնի իմ հնարավորությունները՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը: Ես ավելի նկատելի կլինեմ, որովհետև Բրազիլիայում չեն հետևում ուկրաինական առաջնությանը:
Այն, ինչ մենք անում ենք այստեղ, չեն գնահատում իմ երկրում: Եթե ես հանդես գամ Պրեմիեր Լիգայում, աշխարհի լավագույն ակումբներից մեկում, ապա դա կօգնի ինձ վերադառնալ Բրազիլիայի ազգային հավաքական:
Անգլիայում շատ են մարդիկ, ովքեր լավ հասկանում են ֆուտբոլից: Դա կարող է ավելացնել իմ հմտությունները և դրդել հաջող ելույթների Պրեմիեր Լիգայում,- ասել է Ֆերնանդինյոն: The Sun