«Մանչեսթեր Սիթիի» նորեկ Ֆերնանդինյոն խոստովանել է, որ փոքր ժամանակ երազում էր դարպասապահ դառնալ, սակայն հայրը դեմ է կանգնել այդ որոշմանը:
Հիշեցնենք, որ «քաղաքայինները» 28-ամյա բրազիլիացուն 34 մլն ֆունտով գնեցին Դոնեցկի «Շախտյորից»: Սպասվում է, որ նա այլընտրանք կմտցնի մանչեսթերյան ակումբի հարձակման մեջ և կամրացնի միջին գիծը: Սակայն Ֆերնանդինյոն կարող էր թիմին օգնել նաև դաշտի հակառակ կողմում, եթե իրականանար մանկության իր երազանքը:
-Երեխա ժամանակ իմ կուռքն էր բրազիլիացի դարպասապահ Տաֆարելը: Նրա պատճառով ես էլ էի ուզում դարպասապահ դառնալ: Սակայն, փառք Աստծո, հայրս չթողեց գնալ այդ ուղղով և խորհուրդ տվեց միայն ոտքերով խաղալ,- ասել է Ֆերնանդինյոն: Daily Mirror
Բրազիլիացին նաև հայտնել է, որ պատրաստվում է շուտով անգլերեն սովորել, որպեսզի ավելի հեշտ լինի հաղորդակցումը: