«Մանչեսթեր Սիթիի» գործադիր տնօրեն Ֆերրան Սորիանոն իր աջակցությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին:
Համաձայն թերթերում տեղ գտած լուրերի, «քաղաքայինների» ղեկավարները լրջորեն մտածում են Մանչինիից բաժանվելու մասին, ով արդեն երկրորդ տարին անընդմեջ ձախողում է Չեմպիոնների Լիգայում, իսկ ընթացիկ մրցաշրջանում իր գլխավորած թիմը գործնականում դուրս է մնացել Պրեմիեր Լիգայի չեմպիոնության համար պայքարից:
Նախկինում Մանչինիի օգնական Դևիդ Պլատը հայտնել էր, որ երկրպագուները և ակումբի ղեկավարները աջակցում են իտալացի մասնագետին: Այժմ նրանց է միացել Սորրիանոն:
-Մանչինին հաղթող է: Եվ ոչինչ պետք չէ ասել: Հեշտ չէ երկու տարի անընդմեջ տիտղոս նվաճել, այն էլ Պրեմիեր Լիգայում,- Gazzetta dello Sport-ին տված հարցազրույցում ասել է Սորիանոն: