Ամռանը «Ուիգան Ատլետիկի» և Հոնդուրասի հավաքականի պաշտպան Մեյնոր Ֆիգերոան ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կտեղափոխվի «Վեստ Հեմ»:
Լոնդոնյան ակումբը այդպես էլ չկարողացավ լուծել ձախ պաշտպանի խնդիրը: Հունվարին թիմի գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը փորձեց ձեռք բերել Մարտին Օլսենին «Բլեքբեռնից», սակայն կողմերը չկարողացան համաձայնության գալ:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Էլլարդայսը իր հայացքը ուղղել է 29-ամյա Ֆիգերոային, ում խորհուրդ է տալիս հետևել Մոհամեդ Դիամեյի օրինակին և ամռանը ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով տեղափոխվել «Վեստ Հեմ Յունայթեդ»: