«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը վստահ է, որ իր ակումբակից Ֆիլ Ֆոդենը պատրաստ է փայլել Անգլիայի հավաքականում:
Ի զարմանս շատերի, Քաթարում կայացող աշխարհի առաջնությունում 22 ամյա Ֆոդենը միայն փոխարինման մտավ Իրանի դեմ խաղում, իսկ ԱՄՆ-ի դեմ ընդհանրապես չխաղաց:
Ֆիլիպսը կարծում է, որ Ֆոդենը պարզապես պետք է համբերատար լինի և սպասի իր հնարավորությանը միջազգային ասպարեզում իր հետքը թողնելու համար:
«Կարծում եմ՝ նա կփայլի, երբ հնարավորություն ստանա, ուստի նա պարզապես սպասում է այդ հնարավորությանը»:
«Իհարկե, նա գիտի, որ դժվար է լինելու: Ես նկատի ունեմ թիմի հիմնական կազմ մտնելը, երբ մենք այդքան լավ ենք խաղում: Այսպիսով, նա պարզապես սպասում է հարմար պահի, և երբ այդ պահը գա, նա իրեն ցույց կտա և անկասելի կլինի»: Ֆիլիպսի խոսքերն է մեջբերում The Independent-ը։