«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կալվին Ֆիլիպսը ստացել է թույլտվություն «Նյուքասլ» տեղափոխվելու համար:
Պրեմիեր լիգայում այս մրցաշրջանում 28 ամյա Ֆիլիպսը դեռևս ոչ մի անգամ չի հայտնվել «քաղաքայինների» մեկնարկային կազմում և ընդհանուր առմամբ խաղացել է ընդամենը 89 րոպե:
Խաղային ժամանակի հետ կապված նման տխուր իրավիճակը կարող է վտանգել Ֆիլիպսի մասնակցությանը Անգլիայի հավաքականի կազմում Եվրո-2024-ին, ուստի Կալվինը որոշել է հեռանալ այնտեղից, որտեղ չի կարող կանոնավոր պրակտիկա ստանալ:
Ֆիլիպսի անունը վերջին շաբաթներին կապում էին «Յուվենտուսի» հետ, սակայն «Նյուքասլը» կարծես հաղթում է «Լիդսի» նախկին ֆուտբոլիստի համար մղվող պայքարում:
Ինչպես հայտնում է talkSPORT-ը, «Սիթին» չի արգելի Ֆիլիպսի տեղափոխությունը «Նյուքասլ», իսկ այդ գործաքում վերջին խոսքը կլինի Կալվինինը:
Ֆիլիպսի օգնությամբ «Նյուքասլը» հույս ունի փոխարինել Սանդրո Տոնալիին, ով 10 ամսով որակազրկվել է խաղադրույքների արգելքը խախտելու համար: