«Էվերթոնի» կենտրոնական պաշտպան Ֆիլ Ջագելկան նոր պայմանագիր է ստորագրել ակումբի հետ:
2007 թվականին Ֆիլը մերսիսայդյան ակումբ տեղափոխվեց ընդամենը 4 մլն ֆունտով: Այդ պահից Ջագելկան դարձել է Դևիդ Մոյեսի թիմի առանցքային խաղացողը: Անցած ամառ Ֆիլը Անգլիայի ազգային հավաքականի կազմում հնարավորություն ստացավ մասնակցել «Եվրո 2012»-ին:
Նոր պայմանագրով պաշտպանը «Էվերթոնում» կմնա մինչև 2017թ-ը: Մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ ամենայն հավանականությամբ այս պայմանագրի լրանալուց հետո Ֆիլը խաղակոշիկները կկախի մեխից:
Ավելացնենք, որ անցած շաբաթ «Էվերթոնի» հետ պայմանագիր ստորագրեց նաև Սիմուս Կոուլմենը: