«Լիվերպուլի» երիտասարդ պաշտպան Ջոն Ֆլանագանը թիմի պահեստային կազմում ստացել է ծնկի վնասվածք և այժմ ստիպված կլինի բաց թողնել երեք ամիս:
20-ամյա անգլիացին վնասվածքը ստացել է «Լիվերպուլի» և «Սաութհեմպտոնի» պահեստային կազմերի հանդիպման ժամանակ: Ֆուտբոլիստի վերադարձը հնարավոր կլինի միայն մրցաշրջանի ավարտին:
Հիշեցնենք, որ Ֆլանագանից բացի Բրենդան Ռոջերսի տրամադրության տակ չէ նաև ձախ պաշտպան Խոսե Էնրիկեն:
-Ֆլանագանի ապաքինման համար կպահանջվի 12 շաբաթ: Ապաքինման փուլում է նաև Խոսե Էնրիկեն: Մնացածի մոտ ամեն ինչ կարգին է,- ասել Ռոջերսը: Goal