«Ֆուլհեմը» բանակցություններ է սկսել «Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբային վարձակալելու համար:
Չալոբան այս մրցաշրջանում ոչ մի րոպե չի անցկացրել խաղադաշտում, որը պատճառաբանվում է անցյալ մրցաշրջանում ստացած ազդրի վնասվածքով:
Տրևոն այժմ լիովին առողջ է, բայց դեռևս տեղ չունի «կապույտների» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ծրագրերում, և սպասվում է, որ 24 ամյա անգլիացին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում կհեռանա հարազատ ակումբից:
Նախկինում Չալոբայի անունը կապվում էր «Բավարիա» տեղափոխվելու հետ, սակայն Բունդեսլիգայի չեմպիոնները նախընտրեցին հրավիրել Էրիկ Դայերին «Տոտտենհեմից»՝ իրենց ձեռքից բաց թողնելով Ռադու Դրագուշինին:
Ինչպես հաղորդում է Sky Sport Germany-ն, այժմ «Ֆուլհեմը» փորձում է համաձայնության գալ Չալոբայի վարձակալության հարցում: «Սպիտակները» ցանկանում են վարձակալել Տրևոյին մինչև մրցաշրջանի ավարտը՝ նախապես պայմանավորվելով խաղացողի գնման արժեքի շուրջ։