Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի այսօրվա միակ հանդիպումը տեղի ունեցավ «Քրեյվն Քոթեջ» մարզադաշտում: «Ֆուլհեմը» հյուրընկալեց 14-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»:
Առաջին խաղակեսի 19-րդ րոպեին տանտերեին առաջ մղեց Սթիվ Սիդուելը՝ 1:0: «Կաչաղակները» 54-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ ֆրանսիացի Հաթեմ Բեն Արֆան՝ 1:1: Սակայն 63-րդ րոպեին «Ֆուլհեմը» դարձյալ առաջ էր հաշվի մեջ: Դամյեն Դաֆի փոխանցումից հետո աչքի ընկավ Ուգո Ռոդալեգան՝ 2:1: Մնացած ժամանակում հաշվի մեջ փոփոխություն չեղավ և «Ֆուլհեմը» հաղթեց 2:1 հաշվով:
Չնայած հաղթանակին «Ֆուլհեմը» մնաց 13-րդ հորիզոնականում:
Գոլեր. Սիդուել՝ 19ր, Բեն Արֆա՝ 54ր, Ռոդալեգա՝ 63ր