«Վեստ Հեմին» հաջողվեց չեղյալ համարել հարձակվող Կարլտոն Քոուլի ստացած կարմիր քարտը: Քոուլը «Էվերթոնի» հետ խաղում հեռացվեց դաշտից:
Այսօր` մի քանի ժամ առաջ, Անգլիայի ֆուտբոլի ասոցացիայի կարգապահական կոմիտեն բավարարեց «իրիսկաների» կիսապաշտպան Դարոն Գիբսոնի հայտը: Նա նույնպես նույն խաղում հեռացվեց, սակայն խաղավարտին, և դա ոչ մի կերպ չազդեց խաղի ելքի վրա (1:2):
Իսկ Քոուլի կարմիր քարտը երկրորդ խաղակեսի մեջտեղում որոշիչ եղավ: «Էվերթոնը», ունենալով քանակային առավելություն, խփեց հաղթական գնդակը:
Այս երկու դեպքում էլ ֆուտբոլի ասոցացիան ընդունեց, որ մրցավար Էնտոնի Թեյլորը սխալ է թույլ տվել: Այժմ Քոուլն արդեն կարող է մասնակցել «Ռեդինգի» հետ խաղին:
Ավելացնենք, որ չնայած այս երկու սխալներին Թեյլորը կիրակի օրը դատելու է նաև «Քուինս Պարկ Ռեյնջերս»-«Լիվերպուլ» հանդիպումը: