Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան չի քննի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Արսենալ» – «Էվերթոն» հանդիպման ժամանակ Ջեկ Ուիլշերի և Կևին Միրալյասի վեճը:
Խաղի ընդմիջմանը Ուիլշերը փորձեց բելգիացուն ներկայացնել իր բողոքը «մերսիսայդցիների» ցուցադրած կոպիտ խաղի հետ կապված, ինչին ի պատասխան Միրալյասը ձեռքի շշից ջուրը լցրեց Ջեկի վրա, որն էլ վեճի վերածվեց:
Սակայն Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան իր հաշվետվության մեջ կարծիք է հայտնել, որ երկու ֆուտբոլիստներն էլ պատժի արժանի արարք չեն գործել: