Երեկ կայացան Անգլիայի գավաթի 3-րդ փուլի վերախաղարկված խաղերից առաջին երեքը: «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր «Էվերթոնին»:
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով: Էներ Վալենսիայի գոլին հյուրերից պատասխանեց Կևին Միրալյասը: Թիմերը մեկական գոլով փոխանակվեցին նաև լրացուցիչ ժամանակում և հանդիպման ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները:
Գոլեր. Վալենսիա՝ 51ր, Միրալյաս՝ 82ր, Լուկակու՝ 97ր, Քոուլ՝ 113ր: