Երբ խոսվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերների մասին, մարդիկ մտածում են Գարեթ Բեյլի և Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որոնց տրանսֆերը տասյակ միլիոնավոր դոլարներ է արժեցել:
Սակայն այժմ քչերը կհավատան, որ XIX դարում ամենաթանկ տրանսֆերն արժեցել է 100 ֆունտ: 1893թ-ին «Աստոն Վիլլան» Վիլլի Գրոուվզի համար հենց այդքան գումար վճարեց «Վեստ Բրոմվիչին»: 100 ֆունտը խելահեղ գումար էր տրանսֆերի համար: Գրոուվզը ֆուտբոլային իսկական աստղ էր, ով խաղում էր Շոտլանդիայի ազգային հավաքականում, որը ժամանակին աշխարհի ուժեղագույն հավաքականներից էր:
Երկար տարիներ ակումբներին չէր հաջողվում գերազանցել այդ ռեկորդը: Միայն 1921թ-ին «Հալլ Սիթին» նոր ռեկորդ սահմանեց՝ Էրնի Բլեկինսոպի համար վճարելով 100 ֆունտ և 1 տակառ գարեջուր: