• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

2015/16 մրցաշրջանում անգլիական ակումբների եկամուտը կազմել է 4,4 մլրդ ֆունտ

Leicester-CityԱնգլիայի առաջին չորս դիվիզիոնները 2015/16 մրցաշրջանում վաստակել են ավելի քան 4 մլրդ ֆունտ, որը ռեկորդային է համարվում։

4,4 մլրդ ֆունտից 3,3 մլրդ֊ը բաժին է ընկել Պրեմիեր Լիգային։ Աճը նախորդ մրցաշրջանի համեմատ կազմել է 3%։

Հաշվի առնելով Պրեմիեր Լիգայի հեռուստատեսային նոր պայմանագիրը՝ Deloitte֊ի մասնագետները կանխատեսել են, որ այդ աճը կշարունակվի նվազագույնը ևս երեք տարի։ Ուղիղ եթերով ցուցադրված յուրաքանչյուր խաղ կբերի մոտ 10,2 մլն ֆունտի եկամուտ։

Եվրոպայի բարձրագույն առաջնությունների շարքում Պրեմիեր Լիգան շահույթով հավասարը չունի և առաջիկայում տարբերությունն էլ ավելի կմեծանա։ Համեմատության համար նշենք, որ Պրեմիեր Լիգայի շահույթը եթե 3,3 մլրդ ֆունտ է, ապա աղյուսակում Եվրոպայի երկրորդ առաջնության՝ Բունդեսլիգայի շահույթն 1,5 մլրդ֊ով պակաս է։

Եթե գումարային առումով Պրեմիեր Լիգայի, Բունդեսլիգայի և Լա Լիգայի համար մրցաշրջանը շահութաբեր էր, ապա Ա Սերիան և Լիգա 1֊ը 2015/16 մրցաշրջանում անշահութաբեր են եղել։

Հետաքրքիր փաստեր