«Մալագայի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հնարավոր է գլխավորի «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանի ավարտից հետո:
Չորեքշաբթի օրը 59-ամյա չիլիացին հանդիպել է «քաղաքայինների» ղեկավարության հետ և համաձայնության եկել անգլիական ակումբում աշխատելու համար: Այս մասին հայտնում է 24horas-ը:
Ավելի վաղ հայտնում էին, որ Պելեգրինին մերժել է «Ռոմայի» առաջարկը: Նա նաև համարվում է «Չելսիի» գլխավոր մարզչի թեկնածուներից մեկը:
Հիշեցնենք, որ «Սիթին» հետաքրքրված է նաև «Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպի ծառայություններով: