Ամերիկյան 777 Partners ներդրումային ընկերությունը բանակցություններ է վարում «Էվերթոնը» գնելու շուրջ։
Մայամիում հիմնված 777 Partners-ն արդեն ֆուտբոլում ներդրումներ կատարելու մեծ պատմություն ունի: Ֆիրմայի ներդրումային պատմությունը ներառում է այնպիսի ակումբներ, ինչպիսիք են Հերտան, Ջենովան, Վասկո դա Գասան, Լիեժ Ստանդարտը, Կարմիր աստղը և Մելբուռն Վիկտորիին:
777 Partners-ը «լուրջ հետաքրքրություն» ունի «Էվերթոնի» նկատմամբ և վերջերս հանդիպել է մերսիսայդյան ակումբի սեփականատեր Ֆարհադ Մոշիրիի հետ, հայտնում է The Athletic-ը:
Բայց մինչ 777 Partners-ը կորոշի ներդրումներ կատարել, երկու կարևոր բան պետք է պարզ լինի՝ դիվիզիոնը, որտեղ կխաղան «իրիսները» հաջորդ մրցաշրջանում, ինչպես նաև Պրեմիեր լիգայի կողմից նշանակվող պատժամիջոցների չափը՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման համար:
Բացի այդ, 777 Partners-ը միակ կողմը չէ, որը շահագրգռված է «Էվերթոնի» ամբողջական կամ մի մասի գնման մեջ: Մոշիրին կապի մեջ է մի շարք այլ ներդրողների, այդ թվում՝ ամերիկյան մեկ այլ ընկերության՝ MSP Sports Capital-ի հետ: