Պրեմիեր Լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց 9-րդ հորիզոնականում գտնվող «Սուոնսի Սիթիին»:
Ռոբերտո Մանչինիի սաները, ովքեր արդեն կորցրել են չեմպիոն դառնալու հնարավորությունը, ոչ մի կերպ չկարողացան հաջողության հասնել Ուելսում: «Կարապները» հավասար պայքար մղեցին և կարողացան խաղն ավարտել գոլազուրկ ոչ-ոքիով:
Այս խաղից հետո «քաղաքայինները» վաստակած 72 միավորով շարունակում են զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը: