Չնայած տուրի կենտրոնական խաղում կհանդիպեն «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն ֆուտբոլի սիրահարների մեծ մասի ուշադրությունը ուղված է մերսիսայդյան դերբիին, որը տեղի կունենա «Էնֆիլդ» մարզադաշտում:
Խաղը որևէ ազդեցություն չի ունենա լավագույն քառյակի ձևավորման վրա, սակայն այս երկու ակումբների հակամարտությունը միշտ էլ աչքի է ընկել իր դիտարժանությամբ: Ակումբները գտնվում են միմյանց հարևանությամբ: «Լիվերպուլը» զբաղեցնում է աղյուսակի 7-րդ հոիզոնականը և մերսիսայդյան իր հարևանին զիջում է 5 միավոր: Թիմերի համար սկզբունքային է մրցաշրջանը ավարտել մյուսից ավելի բարձր տեղով:
Ընդհանուր այս հակամարտությունում առավելությունը «Լիվերպուլի» կողմն է, որը հաղթել է 85 խաղում, 66 խաղ ավարտվել է խաղաղ ելքով, և 66-ում ավելի ուժեղ է գտնվել «Էվերթոնը»: «Էվերթոնը» «Էնֆիլդում» վերջին անգամ հաղթել է 1999 թվականի սեպտեմբերին:
Հարկ է նշել, որ մերսիսայդյան դերբին Պրեմիեր Լիգայի ամենաանկարգապահ հանդիպումներից է: Վերջին 10 խաղում 8 ֆուտբոլիստ է հեռացվել դաշտից:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 16:30-ին:
Խաղին կարող եք online հետևել մեր կայքում՝ հետևյալ հղումով:
Մեր կանխատեսումը՝ 3:1: