«Արսենալի» դարպասապահ Վոյցեխ Շեսնին հերթական անգամ քննադատել է իրենց հյուսիսլոնդոնյան հարևան «Տոտտենհեմին», ում հետ շարունակում են պայքարը լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար:
Այս պահին «Տոտտենհեմը» 2 միավոր է հետ «զինագործներից», սակայն մեկ խաղ պակաս է խաղացել:
Շեսնիի կարծիքով խնդիրը լուծված համարելու համար պետք է հաղթել մնացած երկու խաղերում: Իսկ ահա, որ այդ առաջադրանքը կկարողանա կատարել «Տոտտենհեմը», նա լուրջ կասկածներ ունի:
-Կարծում եմ՝ մեզ բավական կլինի երկու հաղթանակը, որովհետև կա՛մ «Տոտտենհեմը», կա՛մ «Չելսին» անպայման միավորներ կկորցնեն:
«Չելսին» խաղալու է «Տոտտենհեմի» հետ, որից հետո՝ «Էվերթոնի», և այդ խաղերը հեշտ չեն լինելու: Ինչ վերաբերվում է «Տոտտենհեմին», ապա նրանց կարգն է պակասում,- Շեսնիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: