«Լիվերպուլի» պաշտպան Դանիել Ագգեռը խոստովանել է, որ մի քանի անգամ լրջորեն մտածել է խաղային կարիերան ավարտելու մասին:
Նախորդ տարիներին Դանիելին անընդհատ անհանգստացնում էին վնասվածքները, որոնք հաճախ շատ լուրջ էին լինում: Մինչդեռ ընթացիկ մրցաշրջանում Ագգեռը բոլոր խնդիրները թողել է անցյալում՝ անցկացնելով ավելի շատ հանդիպումներ, քան իր թիմակիցներից որևէ մեկը:
28-ամյա ֆուտբոլիստը խոստովանում է, որ նորից հաճույք է ստանում ֆուտբոլից:
-Ինձ այնքան էլ շատ ժամանակ չի մնացել: Երբեմն ես մտածում էի կարիերաս ավարտելու մասին: Մի քանի լուրջ վնասվածքներ եմ ունեցել և մտածել եմ հեռանալու մասին: Մինչդեռ հենց հիմա ես լավ եմ,- հայտնել է Ագգեռը BT պարբերականին տված հարցազրույցի ժամանակ: