«Սուոնսին» ամենաքիչը 10 մլն ֆունտ է պահանջում իր ավագ Էշլի Ուիլյամսի համար: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
28-ամյա ֆուտբոլիստի անունը կապում են «Լիվերպուլի» և «Արսենալի» հետ, մինչդեռ «Լիբերթի» մարզադաշտի ակումբը պատրաստվում է մեծ գումարներ պահանջել իր առաջատարի համար:
Ինչպես հայտնում է աղբյուրը, միայն նշանակված արժեքը կարող է ստիպել «Սուոնսիի» ղեկավարությանը լրջորեն մտածել կենտրոնական պաշտպանին վաճառելու մասին, որի պայմանագիրը լրանում է 2015 թվականի ամռանը:
Ավելացնենք, որ 5 տարի առաջ «Սուոնսին» ձեռք բերեց Ուիլյամսին «Ստոկսպորտից» ընդամենը 400 հազար ֆունտով: