Այսօր կայանալիք «Չելսիի» հետ խաղից առաջ «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը շարունակում է քննադատել իր նախկին թիմին՝ այս անգամ իր ուշադրության առարկա դարձնելով կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին:
Մոտ մեկ տարի առաջ պորտուգալացի մասնագետը հեռացվեց «Չելսիից» 9 խաղերում 3 հաղթական տոնելու համար: Անդրեի խոսքերով մի քանի ֆուտբոլիստներ, ներառյալ Լեմպարդը, իր հետ ֆուտբոլի վերաբերյալ նույն տեսակետները չունեին:
-Այո, Ֆրենկ Լեմպարդի կողմից աջակցություն չկար, սակայն նրա հնարավորությունների և կարգի վրա պետք չէր կասկածել:
Արդեն նշանակություն չունի՝ աջակցում էին ինձ «Չելսիի» ֆուտբոլիստները, թե ոչ: Հավանաբար, հեռացումն ինձ ավելի լավն է դարձրել՝ որպես մարզիչ:
Ինձ համար վերադարձն այնքան էլ հատուկ չի լինելու: Մենք հաղթել ենք բոլոր մեծ ակումբներին, բացառությամբ «Չելսիի»: Այժմ մենք հնարավորություն ունենք՝ պահելու մեր բախտը մեր ձեռքերում,- հայտնել է Վիլաշ-Բոաշը: Sky Sports