«Վեստ Հեմ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսի հետ նոր՝ 2 տարվա պայմանագրի ստորագրման մասին:
Էլլարդայսի գլխավորությամբ լոնդոնյան ակումբը վերադարձավ Պրեմիեր Լիգա, իսկ այժմ բարենպաստ դիրք է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում:
58-ամյա մարզչի նախորդ պայմանագիրը կլրանար ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Նոր պայմանագրով Էլլարդայսը «Վեստ Հեմում» կմնա մինչև 2015 թվականի ամառը:
Ավելացնենք, որ Էլլարդայսը լոնդոնյան ակումբը գլխավորում է 2011 թվականից: