«Վեստ Հեմի» գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը հայտնել է, որ ամռանն իր ակումբի գլխավոր նպատակը լինելու է գնել հարձակվող Էնդի Քերոլի տրանսֆերը «Լիվերպուլից»:
-Մեր առաջադրանքն է կնքել նրա հետ մշտական պայմանագիր: Սա մեր առաջնային նպատակն է: Մեր ակումբի և «Լիվերպուլի» միջև արդեն բանակցություններ են ընթանում:
Եթե մենք կարողանանք սկսել Էնդի Քերոլից, ապա դա արդեն հսկայական ձեռքբերում կլինի մեզ համար, իսկ նա էլ կկարողանա ավելի լավը դառնալ: Եթե ստացվի, մենք կօգտվենք դրանից՝ փորձելով ավելի լավը դառնալ հաջորդ մրցաշրջանում:
Էնդին այն խաղացողն է, ով ցանկանում է հաճույք ստանալ ֆուտբոլից: Նա ապրում է հանուն ֆուտբոլի և ցանկանում է խաղալ յուրաքանչյուր հանդիպմանը: Նա ցանկանում է օգտագործել իր ուժեղ կողմերը և շատ գոլեր խփել, սակայն նա նաև տքնաջան աշխատում է թիմի համար,- հայտնել է մասնագետը: BBC